Մթերներ, որը կօգնեն վերականգնել տեսողությունը

Առողջ սնունդը չափազանց կարևոր է առողջության համար: Med2.ru-ի հաղորդմամբ՝ ճիշտ ընտրված մթերքը կարող է նպաստել աչքերի առողջության պահպանմանը, նվազեցնել տեսողության վատացման հավանականությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգ ներառել հետևյալ մթերքները:

Սպանախ: Այս բանջարեղենն աչքերի առողջության համար անհրաժեշտ մի շարք նյութեր է պարունակում, այդ թվում՝ լյուտեին: Այն պաշտպանում է տեսողության սրությունը: Այն կարող է նվազեցնել նաև եղջերաթաղանթի դեգեներացիայի հավանականությունը:

Հապալաս: Հապալասը մի խումբ վիտամիններ և նյութեր է պարունակում, որոնք օգտակար են աչքերի առողջությանը: Այն օգնում է կանխարգելել լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Դդում: Դդումը, ինչպես նաև գազարը բետա-կարոտին են պարունակում, որն օգտակար է աչքերի առողջության համար: Դդումը նաև լյուտեին է պարունակում, որը պատասխանատու է ցանցաթաղանթի վիճակի համար:

Կարդացեք նաև

Հիշեք, որ առողջ սնունդն անհրաժեշտ է ամբողջ օրգանիզմի համար: Կարևոր է պաշտպանել հավասարակշռությունը. միկրոտարրերի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս