«Անբարոյականությունն էլ է լինում ագրեսիվ». Կարեն Բեքարյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Միանսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ քննչական կոմիտե, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Անբարոյականությունն էլ է լինում ագրեսիվ…
Մերկ թագավորն ու շքախումբը շտապում են, չէ՞ որ ժամանակավորապես կուրացած ու հիպնոզի ազդեցությամբ քնած հանրությունն արթնանալու է…
Ամեն ինչ պիտի անեն, որ ուշ արթնանա, որ երբ արթնանա` արդեն ուշ լինի…
ԱԺ-ն արձակվեց, թմբիրը երկարաձգելու համար նոր թիրախ է պետք, իսկ պասիվ անբարոյականությունն արագ արդյունք չի բերում…
Բառերը չեն հերիքում…
Խորին շնորհակալություն մեր հարազատ, մեծատառով մարդուն`Արա Մինասյանին, որ ամեն ինչ արեց, որ որևէ մեկս որևէ սկզբունքի չդավաճանի, հստակ իմանալով, որ թիրախ է դարձել անբարոյականների այդ ստոր նպատակին հասնելու համար:
Կներեք մեզ Արա Միքայելովիչ… երբեք չէինք ցանկանա, որ այս անորակ կրկեսը Ձեր հետ որևէ առնչություն ունենար»: