ԱՄՆ-ի քաղաքացիները կնախընտրեին երկրի նախագահի պաշտոնի թեկնածուներ տեսնել Օփրա Ուինֆրիին և Թոմ Հենքսին
ԱՄՆ-ի քաղաքացիները կնախընտրեին երկրի նախագահի թեկնածու առաջադրել հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին կամ հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսին՝ որպես բարձրագույն պետական պաշտոնի առավել որակյալ թեկնածուների շոու բիզնեսի աստղերի շրջանում:
Սրանք են հարցման արդյունքները, որն անցկացվել է PeopleMaven ինտերնետ-հրատարակության կողմից։ Ինչպես նշվում է, հասարակական կարծիքի հետազոտությունն անցկացվել է 18-ից մինչեւ 73 տարեկան 1082 ամերիկացիների շրջանում, որոնց առաջարկվել է ընտրել պետության ղեկավարի դերի համար ԱՄՆ-ի շոու-բիզնեսի ամենից համապատասխան այն ներկայացուցչին, որը, Սահմանադրության համաձայն, կկարողանար առաջադրվել, այն է՝ 35-ից բարձր տարիքի ամերիկացի, որը ծնվել է Միացյալ Նահանգների տարածքում եւ վերջին չորս տարիներին ապրում է այս երկրում:
Առաջարկվել է ընտրությունն անել 20 «թեկնածուներից», որոնց թվում, բացի Ուինֆրիից եւ Հենքսից, եղել են դերասաններ Դուեյն Ջոնսոնը, Ուիլ Սմիթը, Մորգան Ֆրիմանը եւ Լեոնարդո դի Կապրիոն, ինչպես նաեւ ռեփեր Քանյե Ուեսթը, նրա կինը՝ մոդել Քիմ Քարդաշյանը եւ երգչուհի Բեյոնսեն: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ նախագահի առավել հարմար թեկնածուն Օփրա Ուինֆրին է, որին նախապատվությունը տվել է հարցվածներից 208-ը, Թոմ Հենքսի օգտին կքվեարկեր 142 մարդ, դերասան Դուեյն Ջոնսոնը «կստանար» 114 մասնակցի աջակցությունը:
Նրանց առաջին «տասնյակում» հաջորդում են՝ դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը (97), Մորգան Ֆրիմանը (75), Ջորջ Քլունին (70), Դենզել Վաշինգտոնը (66), Ուիլ Սմիթը (62), Լեոնարդո դի Կապրիոն (45) եւ Քանյե Ուեսթը (40): Հարցումը հեռախոսով անցկացվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ից մինչեւ 24-ը: Անճշտությունը կազմում է 2,54 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: