Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն չի տվել Երևանի օրը որպես պետական տոն սահմանելու Նաիրա Զոհրաբյանի առաջարկին

ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել Նաիրա Զոհրաբյանի՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող Երևանի օրը պետական տոն ամրագրելու առաջարկին: Այս մասին ԱԺ հերթական նիստում ասաց ՀՀ տարածքայի կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Սեպտեմբերի 20-ի կառավարության որոշումն այլ բովանդակություն ունի, քան մեր նախարարության՝ Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած քննարկումներինը: Կառավարությունը նպատակահարմար չի համարում ՀՀ տոների և հիշատակի օրենքում լրացում կատարելու մասի ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող Երևանի օրը որպես պետական տոն ամրագրելու առաջարկը, առաջակում է  գործող օրենքը թողնել անփոփոխ: Հիմնավորում են, որ հարցն արդեն իսկ կարգավորված է՝ կառավարության 2005 թվականի՝ Երևանի օր նշելու մասին որոշմամբ, ինչը Երևան օրը նշելու հարցում ապահովում է ճկունություն»,-ասաց Պապիկյանը:

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից ևս մեկ անգամ նշել էր, որ Երևանի տոն չունենալը համարում է բարոյական հարց: Նրա կարծիքով՝ եթե կան մի շարք տոներ, դրանց կողքին պետք է լիներ նաև Երևանի տոն: Նրա առաջարկությամբ Երևանի տոնը պետք է նշվեր հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը:

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը կոնսենսուսի էին եկել, որ այդ հարց որոշումը թողնվեր կառավարության որոշմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս