«ԲՀԿ-ն ավելի դժգոհ է ՀՀԿ-ից, քան Նիկոլ Փաշինյանը. ՀՀԿ-ի մոտ ստացվում է նրանց թույլ չտալ, որ մաքուր դուրս գան». Հակոբ Բադալյան

«Ռեյտինգային համակարգի պահպանումը չի կարող լուրջ իրավիճակ փոխել, կարող է ավելի շատ ծառայել հենց իշխանություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգն անառողջ է, և հնարավորության դեպքում պետք է փոխել ու համամասնական ընտրակարգին անցնել. «Բայց այսօրվա դրությամբ ռեյտինգային համակարգը խոչընդոտ չէ հեղափոխության, իշխանական թիմի համար։ Նախկին իշխանությունների դիմադրությունն այդքան էլ պայմանավորված չէ նրանով, որ ռեյտինգայինն իրենց ձեռնտու է լինելու, նրանք ուզում են ցույց տալ, որ խնդիրներ ստեղծող ուժ են, որ իրենց չի կարելի հանել քաղաքական դաշտից»։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նշեց, որ Հայաստանում չպետք է լինի «ինադու» ընդդիմություն, այլ պետք է լինի գաղափարական ընդդիմություն. «Մինչև հիմա ընդդիմությունն ամեն ինչ արել է ՝ ի հեճուկս իշխանությունների, բայց չպետք է այդպես լինի»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ նկատեց, որ դեռևս չի երևում, որ կունենանք գաղափարական ընդդիմություն։

Կարդացեք նաև

Բադալյանի խոսքով՝ հեղափոխության կողմն է ուժեղանում. «Հեղափոխությունը պահվել և անցնում է հակահեղափոխության ստվերի սպառնալիքի ներքո։ Առարկայական գործերի, ստրատեգիական նախաձեռնությունների մատուցման տեսանկյունից արդյունքներն այդքան էլ մեծ չեն։ Արդեն ժամանակն է, որ այդ ամենն ավարտվի, և անցնեք պետականության զարգացմանը։ Իսկ ՀՀԿ-ն իր այդ քայլերով զրկում է մանևրելու հնարավորությունից մյուս ուժերին։ Այն, որ այսօր ԲՀԿ-ն ավելի դժգոհ է ՀՀԿ-ից, քան Նիկոլ Փաշինյանը, ստացվում է, որ ՀՀԿ-ի մրցակցությունը հենց համակարգի մնացած սեգմենտի հետ է, որոնք փորձում են ՀՀԿ-ից անջատվել, մաքուր դուրս գալ։ ՀՀԿ-ի մոտ ստացվում է նրանց թույլ չտալ, որ մաքուր դուրս գան»։

 

Տեսանյութեր

Լրահոս