Բաժիններ՝

Մոսկվայում կոնսուլտացիաներ կանցկացվեն ՌԴ-ի և Թուրքիայի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ

Մոսկվայում նոյեմբերի 1-ին կոնսուլտացիաներ կանցկացվեն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը:

«Այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ Թուրքիայի հետ կոնսուլտացիաները տեղի կունենան նոյեմբերի 1-ին Մոսկվայում, ասել է նա Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստի կողասրահներում:- Քննարկելու ենք հարցերի ողջ համալիրը»:

Այս տարվա օգոստոսին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն պայմանավորվել էին կոսուլտացիաների մեխանիզմ ստեղծել փոխադարձ հիման վրա որոշակի կատեգորիաների քաղաքացիների այցագային ռեժիմի դյուրացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս