Բաժիններ՝

ԿՀՎ տնօրենը Թուրքիայում մասնակցելու է Ստամբուլում սաուդացի լրագրողի սպանության հետաքննությանը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսպելը Թուրքիայում է և մասնակցելու է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի Հյուպատոսությունում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը:  Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մահը դավադրության արդյունք էր, սակայն իրադարձություններն սկսեցին զարգանալ ոչ այնպես, ինչպես սկզբնապես պլանավորված էր:

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել է, որ Սաուդյան Արաբիայում եւ Թուրքիայում են գտնվում ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք առաջիկայում պետք է հրապարակեն տեղի ունեցածի իրենց վարկածը:

Նախնական վարկածի համաձայն՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիին սպանել են խեղդամահ անելու միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս