Ահազանգ. ավտոճանապարհին մարդ կա ընկած, մահացածի ինքնությունը պարզվում է
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում դեռևս չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։