Բաժիններ՝

Վիրտուալ իրականությունը սնունդը դարձնում է ավելի համեղ

Կոռնելի համալսարանում վիրտուալ իրականության ոլորտում ուսումնասիրություն է իրականացվել: Ուսումնասիրության ընթացքում մարդկանց տվել են նույն պանիրը՝ տարբեր պայմաններում, այդ թվում՝ նաև VR գլխարկով: Պարզվել է, որ իրականությունում պանիրը պակաս համեղ է թվացել:

Փորձին մասնակցել է 50 մարդ: Բոլոր մասնակիցները փորձել են պանիրը գրասենյակային պայմաններում, այգու նստարանին, ինչպես նաև VR գլխարկով 360 աստիճանով տեսանյութ դիտելիս: Մասնակիցները չեն իմացել, որ փորձում են նույն պանիրը, և պարզապես նկարագրել են իրենց համային տպավորությունները: Հաղթել է վիրտուալ իրականությամբ տեսանյութ դիտելիս փորձված պանիրը:

Համալսարանի հետազոտողներից մեկը` Ռոբին Դանդոն, բացատրել է  արդյունքները՝ ասելով, որ մարդը կենտրոնանում է ոչ միայն սննդի համի վրա: Կարևոր դեր են խաղում հոտը, հնչյունները և նույնիսկ արտաքին միջավայրը:

TechCrunch-ը գրում է,  որ այս ուսումնասիրությունը հաստատում է, որ վիրտուալ իրականությունը կարող է օգտագործվել ոչ միայն զվարճանքի համար, այլև կարող է լինել օգտակար, օրինակ` սննդի արտադրության մեջ, օրինակ՝  հնարավոր է տարբեր պայմաններում ստուգել ուտելիքի համը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս