Բաժիններ՝

Facebook-ը պլանավորում է կիբեռանվտանգության բնագավառի մշակումներով զբաղվող ֆիրմա գնել. The Information

Facebook ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն է, ակտիվորեն փորձում է ձեռք բերել ֆիրմա, որն զբաղվում է տեղեկատվական անվտանգության բնագավառի մշակումներով:

Այդ մասին հայտնել է The Information ինտերնետ-պորտալը, որը մասնագիտանում է բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի վերաբերյալ նորությունների բնագավառում: Այս ռեսուրսի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Facebook-ի ներկայացուցիչները արդեն մի շարք ընկերությունների են դիմել դրանք գնելու առաջարկությամբ: Դրանցից մի քանիսի հետ կոնսուլտացիաները ներկայում շարունակվում են, դրանց անվանումներն առայժմ չեն հրապարակվում: Ենթադրվում է, որ գործարքի մասին կարող են հայտարարել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Ինչպես նշում է ինտերնետ-պորտալը, նման քայլի հիմնական պատճառը հաքերների վերջերս կատարած գրոհն էր, որոնց հաջողվել է կոտրել Facebook-ի շուրջ 30 մլն օգտահաշիվ: Նշված ընկերության ձեռքբերմամբ Facebook-ում հույս ունեն ոչ միայն ամրապնդել սոցցանցի անվտանգությունը, այլեւ հասարակայնությանը ցույց տալ ակտիվ հակազդեցությունը կիբեռհանցագործների նկատմամբ:

Facebook-ն ավելի վաղ արդեն ձեռք է բերել մի շարք ֆիրմաներ, որոնք աշխատում են տեղեկատվական անվտանգության ոլորտում: Մասնավորապես, 2014 թվականին այն գնել է PrivateCore ընկերությունը, որը ծրագրային միջոցներ է մշակում սերվերների պաշտպանության համար: Գործարքի գումարն այն ժամանակ չէր հրապարակվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս