 
                        Արտակ Զեյնալյանը հուսով է, որ նոր քաղաքապետն ու Երևանը հաջողելու են
 
                                    ՀՀ արդարադատության նախարար և Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Արտակ Զեյնալյանը հուսով է, որ նոր քաղաքապետն ու Երևանն անպայման հաջողելու են: Այս մասին Զեյնալյանը լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանում՝ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստից առաջ, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
«Ես հույս ունեմ, որ այնպայման քաղաքապետը, քաղաքացիները, ողջ Հայաստանը, Երևանը հաջողելու ենք մեր ծրագրերում: Այսինքն՝ բավարարված ենք լինելու: Մեր առջև բոլորով դնելու ենք խնդիրներ և լուծելու ենք»,- ասաց Զեյնալյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        