Բաժիններ՝

Ֆինանսական G20-ը պայմանավորվել է վերացնել լարվածությունը համաշխարհային առևտրում

G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել է վերացնել լարվածությունը համաշխարհային առեւտրում, որը կարող է վայրիվերումների հանգեցնել ֆինանսական շուկաներում: Այդ մասին հայտարարել է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելույթ ունենալով ֆինանսական G20-ի չորրորդ հանդիպման երկօրյա աշխատանքային նիստերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարեւոր շարժիչն է եւ մեզ հարկավոր է վերացնել լարվածությունը, որը կարող է բացասաբար ազդել շուկայի տրամադրությունների վրա եւ ուժեղացնել ֆինանսական անկայունությունը»,-ասել է Դուխովնեն:

Նա հայտնել է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսության հեռանկարները, որոնք մնում են դրական:

Հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան խորհրդակցությունների շրջանակում, պատվիրակությունների 50-ից ավելի ղեկավարներ անցկացրել են նստաշրջաններ՝ նվիրված միջազգային ֆինանսական խնդիրներին, Աֆրիկայում մասնավոր ներդրումների խթանման նախաձեռնությանը եւ ֆինանսական ինտեգրացման օրակարգին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս