«Մայքլ» փոթորիկը հուժկու քամիներ ու տեղատարափներ է բերել ԱՄՆ-ի հարավարևելյան նահանգներ
«Մայքլ» փոթորիկը, որը հոկտեմբերի 10-ին հասել է ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգներ, թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավոր կատեգորիաների: Այդուամենայնիվ այն դեռեւս լուրջ վտանգ է ներկայացնում:
Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը: Տարերքի գոտում քամու առավելագույն արագությունը կազմում է վայրկյանում մոտավորապես 40,2 մետր: Փոթորիկը, որն իր հետ բերել է սաստիկ քամիներ ու տեղատարափներ, արդեն հեղեղումներ է առաջացրել մի շարք շրջաններում: Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, արդեն տարերքի զոհ է դարձել առնվազն մեկ մարդ՝ Ֆլորիդայի նահանգում ապրող մի տղամարդ, որի տան վրա է ընկել քամու ապալած ծառը:
Reuters գործակալության տվյալներով՝ Ֆլորիդայում, Ալաբամայում եւ Ջորջիայում առանց էլեկտրականության են մնացել ընդհանուր առմամբ ավելի քան 300 հազար տուն ու տնտեսություններ: Նշված նահանգներում, որտեղ ներկայում գործում են արտակարգ դրության ռեժիմներ, տարհանվել է մոտավորապես 400 հազար մարդ: AccuWeather խորհրդատավական ընկերության կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը տուժած շրջաններում կարող է շուրջ 30 մլրդ դոլար գումարի տնտեսական վնաս պատճառել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: