Նիկոլ Փաշինյանը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ դիմավորում է գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակություններին. ուղիղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորում են գագաթնաժողովի մասնակից երկրների պատվիրակություններին:
Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով | ՈՒՂԻՂ
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողով։ #SommetEVN18
Gepostet von Առաջին ալիք am Mittwoch, 10. Oktober 2018