Բաժիններ՝

ԵՄ-ն մինչև 2030 թ. էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների բաժինը հանրակցությունում կհասցնի 35 տոկոսի

ԵՄ-ի խորհուրդը որոշում է ընդունել էլեկտրական կամ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաների թվաքանակը մինչեւ 2030 թվականը հասցնել հանրակցության երկրների մարդատար ավտոմեքենաների ընդհանուր հավաքակազմի 35 տոկոսին: Այդ մասինժ ասված է ԵՄ-ի խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին հրապարակված հայտարարության մեջ:

Նույն այդ որոշմամբ ԵՄ-ի խորհուրդը քվոտաներ է ընդունել այն ավտոմեքենաների արտանետումների մեջ ածխաթթու գազի միջին պարունակության վերաբերյալ, որոնք մինչեւ 2025 թվականը պետք է կրճատվեն 15 տոկոսով, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 35 տոկոսով՝ 2021 թվականի մակարդակի համեմատությամբ:

«ԵՄ-ի խորհուրդը լրամշակել է զրոյական կամ թույլ արտանետումներով ավտոմեքենաների գծով խթանիչ մեխանիզմի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությունը, ինչպիսիք են, օրինակ, ամբողջովին էլեկտրական կամ հիբրիդային մեքենաները: 2030 թվականին մարդատար ավտոմեքենաների համար նպատակային ցուցանիշը սահմանված է (ԵՄ-ի ընդհանուր ավտոպարկի) 35 տոկոսի մակարդակում»,-ասված է փաստաթղթում:

Այսպիսով՝ ԵՄ-ի խորհուրդը հույս ունի զգալիորեն նվազեցնել տրանսպորտի պատճառով օդի աղտոտման միջին մակարդակը: «ԵՄ-ի խորհուրդը հաստատել է մինչեւ 2030 թվականը մարդատար ավտոմեքենաների եւ բեռնատարների արտանետումներում ածխաթթու գազի (CO2) միջին պարունակության նոր քվոտաները:

2025 թվականին առավելագույն թույլատրելի մեծությունները 15 տոկոսով կկրճատեն տրանսպորտի երկու կատեգորիաների համար, 2030 թվականին՝ 35 տոկոսով՝ մարդատար ավտոմեքենաների համար եւ 30 տոկոսով՝ բեռնատարների համար՝ 2021 թվականի ցուցանիշի համեմատությամբ»,-ասված է փաստաթղթում:

2021 թվականի համար ավտոմեքենաների արտանետումներում ածխաթթու գազի պարունակության միջին նորման 1 կիլոմետրի հաշվով պետք է կազմի 95 գրամ CO2, ինչը համապատասխանում է 100 կիլոմետրի համար 4,1 լիտր բենզինի եւ 100 կիլոմետրի համար 3,6 լիտր դիզելի սպառման նորմային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս