Բաժիններ՝

Ջեկ Ման գլխավորել է Չինաստանի ամենահարուստ բնակիչների վարկանիշը

Alibaba ընկերության հիմնադիր եւ ղեկավար 54-ամյա Ջեկ Ման (նաեւ հայտնի է որպես Մա Յուն) վերջին չորս տարվա ընթացքում երկրորդ անգամ Չինաստանի ամենահարուստ բնակիչների ցուցակը գլխավորել է Hurun չինական գործարար հրատարակության («Ֆորբս»-ի չինական նմանօրինակը) վարկածով: Ինչպես ասված է հոկտեմբերի 10-ին հրապարակված հոբելյանական՝ 20-րդ ամենամյա վարկանիշում, նրա կարողությունը տարվա ընթացքում աճել է 35 տոկոսով եւ գնահատվում է 39,1 մլրդ դոլար։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Evergrande խոշոր դեւելոպերական ընկերության վարչության նախագահ 60-ամյա Սյույ Ցզյաինը: Նրա անձնական կարողությունը կրճատվել է 14 տոկոսով՝ մինչեւ 36,2 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է Մա Խուատենը (նաեւ հայտնի է որպես Պոնի Մա), որը գլխավորում է Ասիայի խոշորագույն հեռահաղորդակցական հսկան՝ Tencent-ը: Վարկանիշը կազմողները նրա ակտիվների գնահատել են 34,8 մլրդ դոլար: Չինաստանում դոլարային միլիարդատերերի թիվն անցյալ տարվա ընթացքում կրճատվել է 27-ով՝ մինչեւ 620:

Ինչպես նշում է Hurun-ը, այս տարի ռեկորդային ցուցանիշի է հասել կանանց բաժինը՝ նրանք կազմում են վարկանիշի մասնակիցների գրեթե երրորդ մասը՝ 28,7 տոկոսը: Միլիարդատերերի մեծամասնությունը բիզնեսով է զբաղվում արտադրության, անշարժ գույքի, ներդրումների եւ IT ոլորտներում: Մասնակիցների միջին տարիքը 55 է, ինչը մեկ տարով ավելի է 2017 թվականի համեմատությամբ: LEXUS Hurun China Rich List վարկանիշը հրապարակվում է 1998 թվականից: Ցուցակում հայտնվելու համար դրա մասնակիցների նվազագույն կարողությունը պետք է կազմի 2 մլրդ յուան (մոտավորապես 290 մլն դոլար). հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս