Ավստրալիայի ափերի մոտ փրկել են ցանցերի մեջ խճճված կետի ձագին
Հոկտեմբերի 9-ին Ավստրիայի արեւելյան ափին հաջողությամբ է ավարտվել ցանցերի մեջ խճճված կետի ձագին փրկելու գործողությունը, որոնք խոչընդոտում էին ափին շնաձկների մոտենալուն:
Սապատավոր կետի անօգնական ձագին, որը հայտնվել էր ցանցերի մեջ, վաղ առավոտյան նկատել էին ափից 50 մետր հեռավորության վրա: Նրան փրկելու գործողությունն սկսվել է անհապաղ, բայց առանց դժվարությունների չի անցել: Ձագը, որը կշռում էր մի քանի տոննա, պինդ «փաթաթված էր» ցանցով, որը խորը մտել էր նրա մաշկի մեջ: «Նա շատ մատղաշ ձագ էր, նա սպառել էր բոլոր ուժերը եւ, կարծես, արդեն պատրաստ էր հրաժեշտ տալ կյանքին»,-լրագրողներին պատմել է փրկարարական գործողության մասնակից բնապահպան Թրեւոր Լոնգը:
Նրա խոսքով՝ այդ ողջ ընթացքում ձագի կողքին գտնվում էր նրա մայրը, որը հետաքրքրությամբ հետեւում էր, թե ինչպես է ընթանում փրկարար գործողությունը: Բարեբախտաբար, գործողությունը հաջողությամբ է պսակվել: «Մեծ դժվարությամբ հաջողվեց ձագին ազատել ցանցերից: Նրա մարմնի վրա ցանցերից բավականին խորը կտրվածքներ են մնացել, բայց դրանք չեն սպառնում նրա կյանքին»,-նշել է գիտնականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: