Ռուսաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են դեպի Վեներա առաքելությունն արձակել 2026 թվականին
Ռուս-ամերիկյան «Վեներա-Դ» առաքելության արձակումը մոլորակի ուսումնասիրման համար պլանավորվում է 2026 թվականին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական աշխատակից Իրինա Կովալենկոն:
«Վեներա-Դ» առաքելությունը պլանավորված է 2026 թվականին «Անգարա» հրթիռի միջոցով»,- ասել է Կովալենկոն Տիեզերական հետազոտությունների ինստիտուտում կայացած գիտաժողովում:
Առաքելության համար երկու երկրների գիտնականների համատեղ աշխատանքի մասին ավելի վաղ ուղիղ գծի ընթացքում հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Արձակման ստույգ ժամկետն ավելի վաղ չեն հայտնել, միայն ասվել է, որ խոսքը վերաբերում է 2025-ից հետո ընկած ժամանակաշրջանին: