Բաժիններ՝

Բելգիայում պայթյուն է որոտացել քիմիական ձեռնարկությունում

Բելգիայում հոկտեմբերի 4-ին պայթյուն է որոտացել Լիմբուրգի նահանգի Տեսենդեռլո կոմունայի Vynova քիմիական ձեռնարկությունում:

Ինչպես հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը, նախնական տեղեկատվության համաձայն՝ ձեռնարկության աշխատողներից ոչ մեկը չի տուժել, բայց իշխանությունները մերձակա բնակելի գոտու բնակիչներին հաձնարարել են չբացել տների դռներն ու պատուհանները:

Ձեռնարկության վրա, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գազի ամպ է բարձրանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս