Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները «տանկային բալետ» են ցուցադրել

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները մասնագիտական տոնի՝ Տանկիստի օրվա տոնակատարության նախաշեմին «տանկային բալետ» են ցուցադրել «Ալագյազ» զորափորձարանում:

Տանկիստի օրվա տոնակատարությունը զորամիավորումում կանցկացվի երկու փուլով: Սեպտեմբերի 7-ին տանկիստները զինծառայողներին, իրենց ընտանիքների անդամներին, պատանի բանակայիններին, Գյումրիի դպրոցների հրավիրված աշակերտներին, դիվանագիտական կորպուսի, երկու երկրների ուժային կառույցների ներկայացուցիչներին եւ վետերաններին ցուցադրել են Տ-72Բ տանկերի սպառազինության մարտական հնարավորությունները:

Ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունների ցուցադրության դիտարժան դրվագը դարձել է «տանկային բալետը», որի ընթացքում մարտական մեքենաների անձնակազմերը իրենց վարպետությունը ցուցադրել են միմյանցից 5 մետր հեռավորությամբ ֆիգուրների կատարմամբ: Սպա տանկիստները եւ պարտավորագրով ծառայություն անցնող զինվորականները, որոնք քանիցս մրցանակային տեղեր են զբաղեցրել «տանկային բիաթլոն» օկրուգային եւ համառուսաստանյան մրցույթում, ցուցադրել են այնպիսի տարրեր, ինչպիսիք են՝ «կոնվերտը», «վալսը», «կադրիլը» եւ «տանկային մենամարտը»:

Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, «Տանկիստ մարտիկներին» հուշահամալիրի «Պոլիգոն» զինվորական ավանի տարածքում տեղի կունենա տոնական հանրահավաք ռազմակայանի հրամանատարության, տանկիստ զինծառայողների եւ հյուրերի մասնակցությամբ: Դրանից հետո ծաղկեպսակներ եւ ծաղիկներ կդրվեն Տ-35 տանկի հուշարձանին եւ Խորհրդային միության տասը հերոսներին կիսանդրիներին, որոնք 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ընթացքում առաջին տանկային բանակի 16-րդ հատուկ տանկային գնդի կազմում մարտերով հասան Բեռլին: Հայաստանում Տանկիստի օրվա տոնակատարությանը նվիրված հանդիսավոր միջոցառումը կավարտվի համերգով, որին կմասնակցեն միավորման գեղարվեստական խմբերը, կմատուցվի զինվորական շիլա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս