Բաժիններ՝

Պատահար Վարդենիսի «Հովսեփի տնակի» մոտ

Օգոստոսի 31-ին, ժամը 12:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Հովսեփի տնակի» մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լեռնագործների փողոցի թիվ 19 շենքի դիմաց բախվել են «Nissan» մակնիշի (վարորդը՝ Մ. Ս., ծնված 1941 թ.) և «Skania» մակնիշի (վարորդը՝ Մ. Գ., ծնված 1958 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս