Կրկնակի երիտասարդ երևացող 43-ամյա կինը հայտնել է իր գաղտնիքները
Սոցցանցերում ժողովրդականություն վայելող 43-ամյա դիզայներ Լյուր Հսուն՝ Թայվանից, հայտնել է իր դեմքի եւ մարմնի երիտասարդության գաղտնիքները: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Կնոջ խոսքով, որին անծանոթները հազվադեպ են 20 տարեկանից ավելին տալիս, խնդիրների հիմնական մասը կարող է լուծվել մաշկի մշտական խոնավացման օգնությամբ: Բացի այդ, տանից դուրս գալով, Հսուն դեմքը եւ մարմինը պատում է արեւապաշտպան քսուքով եւ կանոնավոր կերպով ընդունում կոլլագեն եւ վիտամին C:
Ամեն առավոտ Հսուն խմում է մեկ գավաթ սեւ սուրճ՝ առանց շաքարի, որը «արթնացնում է նրա մաշկը»: Նա խուսափում է ճարպեր ու ածխաջրեր պարունակող մթերքներից՝ դրանք փոխարինելով բանջարեղենով ու մրգերով:
Թայվանում Լյուր Հսուն զբաղվում է ֆեշն-դիզայնով եւ սեփական բրենդն ունի, որը մասնագիտանում է մինի-կիսաշրջազգեստների եւ սվիտերների բնագավառում: Կինն իր հագուստը ցուցադրում է Instagram-ում, որտեղ նա 715 հազար հետեւորդ ունի: