Բաժիններ՝

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour»-ի եզրափակիչի ուղեգիր է նվաճել

Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը «Grand Chess Tour» մրցաշարի ընդհանուր հաշվարկում գրավեց 2-րդ տեղը:

«Grand Chess Tour»-ի 4 փուլի հաշվարկում Արոնյանը հավաքեց 34 միավոր և գրավեց երկրորդ տեղը` առաջինը զիջելով Հիկարու Նակամուրային: Երրորդ հորիզոնականում Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

Արոնյանը, Նակամուրան և Լագրավը իրավունք են ստացել մասնակցելու «Grand Chess Tour»-ի՝ դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք եզրափակիչ մրցաշարին:

Հայ գրոսմայստերը ընդհանուր հաշվարկում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու շնորհիվ կստանա 95 հազար ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս