![](/banners/BeFunky-design.jpg)
Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու համար նախատեսվում է հատկացնել 30 մլն դրամ
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/945034.jpg)
Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերջնական նորոգումն իրականացնելու համար կտրամադրվի 30 մլն դրամ:
Այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
«Եկեղեցին 30 տարի անց իր դռները կբացի դեկտեմբերի 7-ին: Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել խնայողությունների հաշվին: Եկեղեցու հիմնանորոգումը վաղուց ավարտված է, սակայն վերջնական տեսքի պետք է բերվի»,- նշեց Մակունցը:
Նա նաև հավելեց, որ Գյումրիում ստեղծարար կենտրոն կստեղծվի, որն առաջիկա 3 տարվա ամենախոշոր ծրագրերից մեկն է լինելու: