Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը, որն ազդեցիկ ձայն է եվրոպական անվտանգության հարցերում, Euronews-ի հետ զրույցում նշել է, որ կասկածանքով է մոտենում այն փաստին, որ ԱՄՆ-ն ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին ուղարկել է Ռուսաստան՝ լարվածության սրման մասին զգուշացնելու։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը շարունակում է ավելի շատ մտահոգված լինել Իրանով։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է գումար ծախսի ոչ թե արտասահմանում ռազմական բազաներ պահելու, այլ սեփական բնակչության խնդիրները լուծելու վրա։
2023-ի օգստոսին Հայաստանի կառավարությունը 2.3 մլրդ դրամ՝ ավելի քան 6 մլն դոլար հատկացրեց «Դոպինգ սփեյս» ընկերությանը՝ Երևանում Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ազատվել է պաշտոնից։
Վարչապետի որոշմամբ՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արամ Ջիվանյանը վերանշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնում։
Այն, ինչ անում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բարեփոխում չէ, այլ անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Խոջոյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։
Վարչապետի որոշմամբ՝ Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում։
#ՀԻՄԱ. ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
Վարչապետի որոշումներով՝ արդարադատության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Գևորգ Քոչարյանը, Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը։
Ագրոկլիմայական ռիսկերի գնահատման և գյուղատնտեսական աշխատանքների պլանավորման նպատակով իրականացվել է վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետների վերլուծություններ և քարտեզագրում՝ օգտագործելով օդերևութաբանական կայաննների բազմամյա տվյալները և աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) գործիքները։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված 32nd Abu Dhabi International Chess Festival միջազգային շախմատի մրցաշարում։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Դամասկոսի միջազգային 63-րդ ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է թուրք և սիրիացի գործարարների հետ: Բոալթը նշել է, որ երկրների միջև առևտրի ծավալը 2025-ին հասել է 3.7 մլրդ դոլարի ու կողմերը մտադիր են այն հասցնել 10 մլրդ դոլարի։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։
Համայնաքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1949 թ. ծնված Ռազմիկ Գասպարյանը։
Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։
Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է՝ հակառակ լավատեսական հայտարարությունների, հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 27-ին թույլ է տվել պատժամիջոցների սահմանում չինական այն բանկերի դեմ, որոնք համագործակցում են Իրանի հետ։
Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան իր խորհրդական է նշանակել քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF/ՍԺՈւ) առաջնորդ Մազլում Աբդիին։ Այս մասին հայտնել է SANA գործակալությունը։
89 տարեկանում կյանքից հեռացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, հայտնում է թագավորական տունը։
Միացյալ Նահանգները չի բանակցում Իրանի հետ, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կենտրոնացած է Թեհրանին տնտեսապես պատժելու վրա՝ խոստանալով նաև պատժամիջոցներ կիրառել Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապեր պահպանող երկրների նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Ն.-ն 2022 թվականի հուլիս-օգոստոսից մինչև 2024 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում, բեռնատար ավտոմեքենաների վարորդների միջոցով, Փամբակ գետի ափամերձ տարածքներում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվությունների հողատարածքների և հողային նպատակային նշանակությունները փոփոխելու, իրականացրել է աշխատանքներ, մասնավորապես՝ տարածքում լցրել է խառը բաղադրության հողային լիցք ու հարթեցրել գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողային ռեսուրսների դեգրադացիա՝ հողի բերրի շերտի վնասում:
Իրանը կարող է վնասել ԱՄՆ տնտեսական շահերին Մերձավոր Արևելքում, եթե պատժամիջոցների ճնշումը ուժեղանա․ նախազգուշացրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտնել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Չորս մարդ վիրավորվել է Սևաստոպոլում՝ Ղրիմի թերակղզում, հինգհարկանի բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԱՄՆ- ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուպերը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցով շուրջ 1,5 հազար նավ է անցկացրել վերջին մի քանի ամիսների ընթացքում: