Սեդրակ Քոչարյանին ԱԱԾ աշխատակիցները տարան Հակակոռուպցիոն կոմիտեից
ՀՀ պետական պարտքը երբեք այդքան կայուն չի եղել․Պետական պարտքը 8 տարում կրկնապատկած ռեժիմի ղեկավար
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կրկին հունից դուրս եկավ, հայտարարեց՝ բոլոր ընդդիմադիրները նստելու են։
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով նոր զոհեր և վիրավորներ են գրանցվել երկու կողմում էլ։
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Երբ որ գործի նյութերը ստանանք, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում»։ Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում էր, նրան մեղադրանք է առաջադրվել։ «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում […]
Թուրքիան ողջունում է ԱՄՆ իշխանությունների կողմից երեկ հրապարակված որոշումը, որով Վաշինգտոնը հեռացրել է Սիրիան ահաբեկչական գործունեությունը հովանավորող պետություններից ցանկից։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հետ այսօր Մինսկում կայացած զրույցի ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում վերանայել տասնամյակներ առաջ որդեգրած արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՏԿեՆ-ից:
Լեգիտի՞մ չի՝ հեղափոխություն արեք․ Կա՛մ մանդատները վայր դրեք, կա՛մ նստեք-աշխատեք․ Փաշինյան
Քոչարյանը մինչ օրս ազատության մեջ գտնվող Արցախի միակ նախագահն է, մյուսները Բաքվի բանտում են. Էդգար Ղազարյան
Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով առաջարկել է վերացնել պատժամիջոցները և դադարեցնել Իրանի դեմ տնտեսական շրջափակումը՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց․ հայտնում է Al Hadath հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։
AP-ն նշում է, որ եթե դա տեղի ունենա, ապա սա կլինի ԱՄՆ պատմության մեջ վիզաների ամենախոշոր զանգվածային չեղարկման դեպքը և, ամենայն հավանականությամբ, կբախվի իրավական մարտահրավերների։
Փաշինյանի նախկին հաշվապահ, այսօր՝ ՔՊ-ական Մանավազյանը Փաշինյանի բառապաշարով հեգնեց Վեհափառին
Թիվ 2 պառակտումը՝ կրոնական առումով (երեկ մենք ականատես եղանք էդ պառակտման սերմերին). Հայ եկեղեցու, որին հետևում, հավատում է մեր բնակչության 97 %-ը, և նրա հետևորդների միջև պառակտում, Վեհափառի և ինչ-որ մտացածին օրակարգի միջև պառակտում․․․:
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 25-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊ ընկերության գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի, «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի և «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲ ընկերության տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։
Այսօր եկել է հատուցման ժամը և կարծես մոտենում է ձեր տներին․ Նազելի Բաղդասարյանի «էմոցիոնալ» ելույթը
ԱՄՆ Պետդեպարտամենտը «Rewards for Justice» ծրագրի շրջանակում մինչև 10 մլն դոլարի պարգև է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հինգ բարձրաստիճան հրամանատարների վերաբերյալ տեղեկությունների համար։
Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք…
Գլխավոր դասը, որը Արևմուտքը պետք է յուրացներ 2008 թվականից ի վեր, այն է, որ Ռուսաստանի դեմ պատերազմել պետք չէ. նրա պատմությունը նման բազմաթիվ փորձեր է հիշում։ Այս մասին «Հարավային Օսիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Երևանի որոշումը՝ «մոտ ապագայում» պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության համար և ազգային հանրաքվե նախաձեռնել՝ այդպիսով մարտահրավեր նետելով Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությանը և հիմք դնելով պատմական աշխարհաքաղաքական փոփոխության համար․ գրում է Euronews-ը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է, նրան մեղադրանք է առաջադրվել։
Զինված ԱԱԾ-ականները հեռացան Ռոբերտ Քոչարյանի տանից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները փորձել են սպանել իր որդիներից մեկին։ Այս մասին նա ասել է իսրայելական Channel 14-ի հետ հարցազրույցում։
Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։ Այս մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ի՞նչ է պետք անել, որ մոռացության մատնվի բանակում չդադարող մահերի մասին խոսույթը:
Միացյալ Նահանգները Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից։ Այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։