Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը փակ ճեպազրույցի ընթացքում ամերիկացի օրենսդիրներին հայտնել է, որ Իրանը կհրավիրի ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնին՝ ստուգումներ իրականացնելու իր միջուկային օբյեկտներում և սկսելու Թեհրանի հարստացված միջուկային նյութերի տեղակայման վայրերի բացահայտման ու նույնականացման աշխատանքները։
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Իսրայելն անցած գիշեր նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում։ Ինչպես հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները, առնվազն 15 մարդ է զոհվել։
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության և այլ ծախսերի կապակցությամբ իրեն անհրաժեշտ է 80 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թեհրանը չի հանդուրժի Վաշինգտոնի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները, հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
#ՀԻՄԱ. ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ը հերթական հարվածն է հասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակին, որը, պատկանել է նարկոահաբեկիչներին, գործողության ընթացքում երեք մարդ է սպանվել, հայտնում է Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Հունիսի 18-ին մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը։ Ստորև՝ տուրի խաղացանկը․
Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Անհայտ անձը կրակ է բացել Նյու Յորքի Թայմս Սքուերում, իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։ Այդ մասին հունիսի 18-ին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ սկզբնապես համաձայն չի եղել Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, սակայն ընդունել է այն նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից հավաստիացումներ ստանալուց հետո։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն բերվի Լիբանանից՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի ճնշմանը, գրում է The Times of Israel-ը։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.01 դրամ:
Ինչպես արդեն իմ գործընկերները տեղեկացրել են, տեղի կունենա մամուլի ասուլիս Եվրոպական դատարանի Վ․Թ․-ն ու այլոք ընդդեմ Ադրբեջանի վճռի թեմայով։ Հայտարարությունը կարող եք տեսնել ստորև։ Խնդրում ենք բոլորին, ում հետաքրքիր է, ներկա գտնվել, կամ այլ կերպ հետևել ասուլիսին։
Եվրամիությունը որոշել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգել արդեն մեկ տարով։ Մինչ այժմ Ուկրաինայի դեմ պատերազմի և ուկրաինական տարածքների բռնակցման պատճառով սահմանված պատժամիջոցները երկարաձգվում էին վեց ամիսը մեկ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային հունիսի 19-ին Բյուրգենշտոկ քաղաքում, տեղի չեն ունենա։ Այդ մասին, վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +24…+26 աստիճան։
Մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրում Շվեյցարիան առավելության հասավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ: Շվեյցարացիների կազմում աչքի ընկան Յոհան Մանզաբին (դուբլ), Ռուբեն Վարգասը, Գրանիտ Ջական: Բոսնիա և Հերցեգովինայի հեղինակության գոլը խփեց Էրմին Մահմիչը: Այս խմբում Կանադան ու Շվեյցարիան ունեն 4-ական միավոր: Կատարն ու Բոսնիա և Հերցեգովինան վաստակել են 1 միավոր:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Շվեյցարիա, որտեղ պետք է ուղիղ բանակցություններ վարեր իրանցի բանագնացների հետ, հետաձգվել է, հայտնել են Սպիտակ տնից՝ որոշման պատճառ նշելով «լոգիստիկ» խնդիրները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Ինտերը» պաշտոնապես երկարաձգել է գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ պայմանագիրը։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի ընտանիքը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստի հոր առողջական խնդիրների առիթով։
Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի (Եվրոպական թենիսի ֆեդերացիա) նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին։
«Վարդապե՛տ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ Նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, Ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ» (Ղուկ. ԺԲ 13-15):
Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի ապրիլի դրությամբ այդ երկրի կարճաժամկետ արտաքին պարտքի ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 3%-ով և հասել 171.6 մլրդ դոլարի։
Սառնարանի դռան հատվածում ձու պահելը կարող է նպաստել դրանց ավելի արագ փչանալուն։ Այս մասին «Вечерняя Москва» թերթի հետ զրույցում հայտնել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Ողջ ողբերգականությամբ հանդերձ, սա օրինաչափ և ինչ-որ իմաստով անխուսափելի ընթացք է, որը պատահում է այն ժողովուրդների հետ, որոնք իրենց աղետներ բերած ուժին առնվազն քաղաքական իմաստով աղբանոց ուղարկելու փոխարեն՝ թույլ են տալիս աշխարհաքաղաքական բրոկերներին հանձնել պետությունն այս կամ այն կողմ տանելու մանդատը: