Պարսից ծոցում կուտակվել են 87 երկրի բեռնատար նավեր. CENTCOM
Պարսից ծոցում այս պահին գտնվում են 87 երկրի բեռնատար նավեր, որոնք սպասում են Հորմուզի նեղուցով անցնելուն:
Նման տվյալներ է հայտնել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը:
«Այս պահին Արաբական ծոցում գտնվող նավերը ներկայացնում են աշխարհի 87 երկրի շահերը, և ինչպես նախագահն է նշել, նրանք պարզապես չեզոք և անմեղ անցորդներ են», – ասվում է Քուփերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում:
Նա հավելել է, որ վերջին օրվա ընթացքում հրամանատարությունը դիմել է նավերի և նավագնացային ընկերությունների տասնյակ սեփականատերերի՝ խրախուսելով անցնել Հորմուզով՝ հետևելով նեղուցով անվտանգ անցում ապահովելու ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը։



