ԱՄՆ ուղղաթիռներն իրանական ռազմական նավակներ են ոչնչացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում
Ամերիկյան մարտական ուղղաթիռները Հորմուզի նեղուցի մերձակայքում իրանական ռազմական նավակներ են ոչնչացրել Պարսից ծոցից առևտրային նավերի դուրսբերման «Ազատություն նախագիծ» գործողության ընթացքում: Այս մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«ԱՄՆ բանակի Sea Hawk ուղղաթիռները և AH-64 Apache ուղղաթիռներն օգտագործվել են առևտրային նավագնացությանը սպառնացող իրանական փոքր նավերը ոչնչացնելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ Հորմուզի նեղուցում և նրա մերձակայքում ակտիվորեն օգտագործվում են ամերիկյան մարտական ուղղաթիռները։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով CENTCOM-ի հրամանատար Բրեդ Քուփերին, հաղորդել էր, որ ԱՄՆ զինվորականները մայիսի 4-ին Հորմուզի նեղուցում, ընդհանուր առմամբ, վեց իրանական նավակ են խորտակել այն բանից հետո, երբ Իրանը գրոհել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի և նրա պաշտպանության տակ գտնվող առևտրային նավերի վրա։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է յոթ ոչ մեծ իրանական նավակ։



