Բաժիններ՝

Մեքսիկան բողոք է հայտնել Իսրայելին նավագնացության ազատության խախտման համար

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնել Իսրայելի իշխանությունների կողմից բաց ծովում «Սումուդ գլոբալ նավատորմ» միջազգային մարդասիրական առաքելության նավերի կալանման պատճառով՝ այդ գործողությունները համարելով նավագնացության ազատության սկզբունքի խախտում: Այս մասին ասվում է Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Մեքսիկան վերահաստատում է իր խորը և վճռական անհամաձայնությունը նավատորմի կալանավորմանը՝ գործողություն, որը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների աղաղակող խախտում է…. և որը չի կարող հանդուրժելի լինել ոչ մի հանգամանքում», – նշվում է հաղորդագրության տեքստում:

Նախարարությունում տեղեկացրել են, որ կալանված նավերից մեկում գտնվող մեքսիկուհին բարեհաջող վերադարձել է հայրենիք՝ Հունաստանի և Թուրքիայի դիվանագետների օգնությամբ: Գերատեսչությունը շարունակում է կապ պահպանել առաքելության կազմում գտնվող Մեքսիկայի 7 քաղաքացու հետ, որոնց տեղափոխող նավերը չեն կալանվել։

Ապրիլի վերջին Իսրայելի ռազմածովային ուժերը Հունաստանի ափերի մերձակայքի միջազգային ջրերում կալանել են «Սումուդ գլոբալ նավատորմի» տասնյակ նավեր։ Ավելի քան 100 նավից բաղկացած լայնածավալ քաղաքացիական նախաձեռնությունն ուղևորվում էր դեպի Գազայի հատված՝ մարդասիրական օգնություն հասցնելու հայտարարված նպատակով։ Իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով ձերբակալվել են տասնյակ միջազգային ակտիվիստներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031