Ես այն մարդկանց շարունակությունն եմ, որոնց փորձում էին բնաջնջել. Տաթևիկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը գրառում է կատարել և լուսանկարներ տեղադրել իր դստեր հետ: Նա գրել է. «Կան օրացուցային թվեր, որոնք դու ես ընտրում: Եվ կան թվեր, որոնք ընտրում են քեզ:

Ես ծնվել եմ ապրիլի 24-ին: Այն օրը, երբ իմ ժողովուրդը չի տոնում, այլ՝ հիշում է:

Մանկուց այս օրվա մեջ ինձ համար միշտ ավելին է եղել: Սա մի լռություն է, որտեղ լսելի են պատմությունները: Սա մի ցավ է, որը փոխանցվում է անխոս: Սա մի ուժ է, որն անհնար է կոտրել:

Իմ ծննդյան օրն արմատներիս մասին է: Հիշողության ու արժանապատվության մասին:

Այս օրը ծնվելը պատահականություն չէ, այլ պատասխանատվություն. հիշելու, զգալու, բարձրաձայնելու: Ապրելու այնպես, որ թիկունքիս ոչ միայն իմ կյանքը լինի, այլև իմ ողջ ժողովրդի պատմությունը:

Ես այն մարդկանց շարունակությունն եմ, որոնց փորձում էին բնաջնջել:

Եվ ապացույցն այն բանի, որ նրանց մոտ չստացվեց:

Այսօր ես մոմ եմ վառում մեր համար: Նրանց համար, ովքեր եղել են, ովքեր կան և ովքեր դեռ կգան:

Ապրիլի 24-ը միայն սգո օր չէ: Սա այն օրն է, երբ մենք վերստին ընտրում ենք ապրել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930