Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արսեն Հովսեփյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Սուրբ Նշանի 5/1) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
«Այսպես՝
– խոհանոցի պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը,
– խոհանոցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,
– սննդի կառույցի սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:



