«Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը». Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի արդյունաբերական պալատի նիստի ժամանակ խոսել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի մասին։ Այդ համատեքստում նա անդրադարձել է այլընտրանքային կապուղիներին՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուրալօղլուի խոսքով՝ Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակը արագացրել է համաշխարհային առևտրում այլընտրանքային ուղիների որոնումը և օրակարգ բերել այլընտրանքային տրանսպորտային ուղիների կարևորությունը։

«Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի հատման կետում գտնվող մեր երկիրը՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ առաջարկած անվտանգ, արագ և մրցունակ միջանցքներով դառնում է համաշխարհային առևտրի նոր ողնաշարերից մեկը։ Ըստ մեր նախագահի տեսլականի՝ առաջ մղվող Միջին միջանցքի շնորհիվ Չինաստանից Եվրոպա տեղափոխման ժամանակը զգալիորեն կրճատվել է ավանդական երթուղիների համեմատ»,-պնդել է նա։

Թուրք նախարարը նշել է, որ Սուեզի ջրանցքով միջինում 35 օր և Բարեհուսո (Cape of Good Hope) հրվանդանով մոտավորապես 45 օր տևող տեղափոխումը Միջին միջանցքով կրճատվել է մինչև 18 օր։

Կարդացեք նաև

«Մեր նպատակն է կրճատել այս ժամանակը մինչև 14 օր: Միջին միջանցքը հզորացնելու համար մենք նաև սկսել ենք աշխատանքները Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի ուղղությամբ, որը կմիանա Զանգեզուրի միջանցքին»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930