Բաժիններ՝

Ճապոնիայում երկրաշարժից հետո ցունամիի վտանգով պայմանավորված ավելի քան 150 հազար մարդ կտարհանվի

Ճապոնիայում ավելի քան 156 հազար մարդու տարհանում է հայտարարվել է 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով հրշեջ պահպանության վարչությանը:

7,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսում՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների շրջանում։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Այս պահին Իվատե պրեֆեկտուրայի մերձակայքում ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր։ Սակայն նախապես հայտարարվել է, որ ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 3 մետրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930