Թրամփը հայտարարում է՝ չունի Իրանի հետ հրադադարը երկարաձգելու ծրագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարում է, որ չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր։

«Դա կարող է ավարտվել երկու ձևով էլ, բայց ես կարծում եմ, որ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերականգնվել», – ասել է Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում:

Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 7-ին համաձայնել էին երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել: Ապրիլի 12-ին Իսլամաբադում տեղի ունեցան ԱՄՆ-Իրան բանակցություններ, ինչի արդյունքում, սակայն երկու երկրները չէին կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:

Նախօրեին AFP-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պակիստանը աշխատում է բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930