Թուրքիայի բնակչությունը հայտնվել է «շատ տարեց հասարակություն» կատեգորիայում

Թուրքիայում անցկացվել է «Ծերացման քաղաքականությունը Թուրքիայում» թեմայով քննարկում։ Նշվել է, որ ծերացման հարցը ամենակարևոր անցումային գործընթացներից մեկն է, որը կձևավորի երկրի առաջիկա ժամանակահատվածի քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ներկայացվել է Թուրքիայում արագ ծերացող բնակչության կառուցվածքը և աղքատության խնդրով պայմանավորված ծերացման վտանգները: Գլխավոր զեկուցող Օզգյուր Արունը ներկայացրել է Թուրքիայի ծերացման մակարդակի վերաբերյալ տվյալներ:

Ըստ այդմ՝ Թուրքիայի տարեց բնակչությունը գերազանցում է բնակչության 10%-ը՝ հայտնվելով «շատ տարեց հասարակություն» կատեգորիայում։ Նշենք, որ Թուրքիայի բնակչությունը կազմում է 86 մլն։

Օզգյուր Արունը նաև շեշտել է, որ արագ ծերացմանը նպաստող հիմնական գործոններից աղքատությունը: Ըստ նրա՝ Թուրքիայի ամենամեծ խնդիրն աղքատության պատճառով արագ ծերացումն է: Նա նաև անդրադարձել է տարեցների նկատմամբ բռնության կիրառմանը, նրանց շահագործմանն ու անտեսմանը։ Ըստ նրա՝ 2025-ին Թուրքիայում տարեցների նկատմամբ կիրառվել է մարդու իրավունքների 2205 խախտում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930