Վլադիկավկազում հրատեխնիկայի պահեստում պայթյունից 2 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել
ՌԴ Վլադիկավկազ քաղաքում հրատեխնիկայի պահեստում պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել ևս մեկ մարդու մարմին։
Հրշեջ-փրկարարների կողմից փրկվել է երկու մարդ։
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ հրատեխնիկայի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 10-ի առավոտյան։ 14 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 երեխա։ Բոլորը հոսպիտալացվել են և բուժօգնություն են ստանում։



