Ֆինլանդիայի վարչապետը հեգնանքով է արձագանքել Թրամփի սպառնալիքներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սովոր է ագրեսիվ հռետորաբանության, սակայն զորքերը Եվրոպայից դուրս բերելու վերաբերյալ նրա սպառնալիքները ՆԱՏՕ-ի դեմ ուշադրության արժանի չեն: Այս մասին ասել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի Վաշինգտոն այցը: Նրա խոսքերը մեջբերել է ֆիննական Iltalehti թերթը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք նման բան բազմիցս տեսել ենք. Թրամփի ելույթներն իսկապես կոշտ են, ինչպես նաև նրա սպառնալիքները»,- հեգնանքով նշել է քաղաքական գործիչը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն վաղուց սպառնացել է վերանայել իր դիրքորոշումը Եվրոպայի պաշտպանության հարցում, ուստի Թրամփի հայտարարություններում ոչ մի արտառոց բան չկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930