Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի անհատական ԵԱ-ի առաջատարներից են
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից շատերը շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում ավարտվել է 3-րդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, 3 հնարավորից հավաքելով 3 միավոր, 17 առաջատարների շարքում են:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կկայանա ապրիլի 7-19-ը` Լեհաստանի Կատովիցե քաղաքում:



