Ֆրանցիսկոս պապը ժպտաց և մտքում փառք տվեց Աստծուն, որ իր դիմաց Իտալիայի վարչապետը չէր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանցիսկոս պապի հետ հայտնի հանդիպման մասին դրվագին՝ արձանագրումով. «Ֆրանցիսկոս պապի մղձավանջը (դրական պատմությունը). #Բագրատ_Սրբազան-ի #ՆորՆամակ-ը կալանավայրից
Ֆրանցիսկոս պապ – Հրավիրում եմ միասին Տերունական աղոթք ասել
ՆՓ – Կներեք, բայց ես միայն «Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօրը» կասեմ
Ֆրանցիսկոս պապ – Դուք նահատակության հզոր պատմություն ունեցող ազգ եք
ՆՓ – Չէ, մենք ուզում ենք ապրել, պարզապես ապրել (պատմական բան ասացի)
Ֆրանցիսկոս պապը ժպտաց և մտքում փառք տվեց Աստծուն, որ իր դիմաց Իտալիայի վարչապետը չէր՝ աղոթելով «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ»։
Վարագույր.
Հոգևոր Հայաստանը հաղթելու է «ստի և կեղծիքի Հայաստանին»
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
08.04.2026»:



