Թրամփն առաջարկ է արել Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է, որ Իրանը կառավարի Հորմուզի նեղուցը որպես համատեղ ձեռնարկություն. նրա խոսքերը հաղորդում է ABC News-ը։
«Մենք մտածում ենք համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Դա անվտանգությունն ապահովելու միջոց է, այդ թվում՝ այն (Հորմուզի նեղուցը) պաշտպանելու շատ այլ մարդկանցից: Դա հրաշալի բան է»,- ասաց նա։
Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել է, որ ամերիկյան զորքերն առայժմ Մերձավոր Արևելքը լքելու ծրագրեր չունեն և կմնան այնտեղ՝ ապագա ցանկացած համաձայնագրի իրականացումն ապահովելու համար։



