Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել, Տյուրոսի բնակիչներին տարհանման հրաման է տրվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ուժերի կողմից Լիբանանի հարավային Սիդոն քաղաքի վրա իրականացված հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 8, վիրավորվել՝ 22 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը շարունակում է թիրախավորել Լիբանանի հարավում գտնվող տարբեր շրջաններ։

Իսրայելը Լիբանանի Տյուրոս քաղաքի բնակիչներին հրահանգել է անհապաղ լքել իրենց տները՝ նախազգուշացնելով առաջիկա հարվածների մասին։

Իսրայելի բանակի խոսնակը X-ում գրառման մեջ զգուշացրել է, որ հրամանը հատկապես ուղղված է ալ-Աբբասիյա և Շիբրիհա շրջանների բնակիչներին։

Տեղահանված բնակիչներին հրահանգվել է տեղափոխվել Լիբանանի հարավում գտնվող Զահրանի գետից հյուսիս։

Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնությանը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այն չի տարածվում Լիբանանի վրա, և որ իրենք շարունակելու են հարվածներ հասցնել Լիբանանին։

Լիբանանի աողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 7-ի տվյալներով՝ երկրում մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 1530-ի, իսկ վիրավորներինը՝ 4812-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930