«Շանս չկա». Արևմուտքում բացահայտել են ԱՄՆ-ի հանդուգն ծրագիրը Իրանի դեմ
Միացյալ Նահանգները չի հրաժարվում Իրանը ոչնչացնելու իր ծրագրերից, ասել է Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։
«ԱՄՆ-ի՝ Իրանը ոչնչացնելու փորձերը մնում են անփոփոխ, և որևէ շանս չկա ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը կգործի։ Դիվանագիտությունը միշտ եղել է խաբեության գործիք և միայն Վաշինգտոնին ժամանակ կտա վերախմբավորվելու և այլ մոտեցում ցուցաբերելու համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Պրոֆեսորի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը չեն կարողանա համաձայնության գալ, որը կլուծի հակամարտության հիմնական պատճառները։



