Ինչպե՞ս ստուգել՝ ձեր բնակարանում կամ հասցեում հաշվառված այլ անձինք կա՞ն, թե՞՝ ոչ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Առաջարկում ենք ստուգել՝ արդյոք ձեր բնակարանում / հասցեում հաշվառված են անձինք, որոնց հաշվառման հանգամանքները ձեզ անհայտ են (օրինակ՝ չեն հանդիսանում նախկին սեփականատերեր, չեն եղել վարձակալներ կամ որևէ այլ կերպ չեն հաշվառվել): Ստուգելու համար անցեք ընտրողների ռեգիստրի հետևյալ հղումով՝ https://www.elections.am/Register:
Նման անձանց հայտնաբերելու դեպքում դիմեք մեզ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ. հասցեին։
Մենք պատրաստ ենք դիտարկել նմանատիպ դեպքերը և համապատասխան տեղեկատվությունը փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ դեպքերի պատճառներն ուսումնասիրելու, իրավիճակը շտկելու և պատկան մարմինների աշխատանքը բարելավելու նպատակով»։



