Հակաահաբեկչական գործողություն է անցկացվում Վարշավայի կենտրոնում
Ուժայինները հակաահաբեկչական գործողություն են անցկացնում Վարշավայի կենտրոնում՝ Սեյմի և Սենատի (խորհրդարանի ստորին և վերին պալատների) շենքերից ոչ հեռու: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է PAP գործակալությունից, այս մասին հայտնել է Վարշավայի ոստիկանության ներկայացուցիչ Կատարժինա Նովակը:
Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցում են ոստիկանությունը և ահաբեկչության դեմ պայքարի մասնագետները:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ գործողությանը մասնակցում է Black Hawk ուղղաթիռ, որից դեսանտ է իջեցվել շենքերից մեկի տանիքին:



