Բաժիններ՝

Իրանն այլևս զսպվածություն չի ցուցաբերի Ծոցի երկրներում ԱՄՆ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելիս. ԻՀՊԿ

Իրանի զինված ուժերն Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո այլևս զսպվածություն չեն ցուցաբերի Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքների դեմ պատասխան հարվածների ընթացքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, ելնելով բարիդրացիության սկզբունքներից, մենք ցուցաբերել ենք զգալի զսպվածություն և հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ պատասխան թիրախներն ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր սահմանափակումները վերացվել են», – հայտարարությունից հատված է մեջբերում Իրանի պետական ​​​​հեռուստառադիոընկերությունը:

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահն իրագործի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու իր սպառնալիքը, ապա Իրանի ուժերն այնպիսի անուղղելի վնաս կհասցնեն ԱՄՆ էներգետիկ օբյեկտներին, որ «ԱՄՆ-ն և նրա գործընկերները երկար տարիներ կզրկվեն Մերձավոր Արևելքում գազի և նավթի հասանելիությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930