Բաժիններ՝

ԱՄՀ-ն կանխատեսել է Իրանի պատերազմի պատճառով համաշխարհային տնտեսական աճի դանդաղում

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ կհանգեցնեն գնաճի ավելի բարձր տեմպերի և տնտեսական աճի նվազման ամբողջ աշխարհում: Նման կանխատեսմամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստալինա Գեորգիևան Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հակամարտությունն արագ ավարտվի, ԱՄՀ-ն մտադիր է վատթարացնել իր գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումները: «Բոլոր ճանապարհներն այժմ տանում են դեպի բարձր գներ և ավելի ցածր աճ։ Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի այսօր, ամբողջ աշխարհը կզգա երկարատև բացասական հետևանքները », – ասել է Գեորգիևան:

Նա հայտնել է, որ ամենից շատ կտուժեն աղքատ և խոցելի երկրները, որոնք էներգետիկ պաշարներ չունեն: ԱՄՀ տնօրենն ընդգծել է, որ շատ երկրներ ունեն քիչ բյուջետային հնարավորություններ, որպեսզի իրենց քաղաքացիներին օգնեն հաղթահարելու պատերազմի հետևանքով առաջացած գների աճը:

Այս համատեքստում նա հայտնել է, որ որոշ երկրներ դիմել են ԱՄՀ-ին ֆինանսական օգնության համար՝ առանց նշելու երկրների անունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930