ՀՀ բանակը Հայաստանի սահմաններից դուրս անելիք չունի. Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա կրկին «պատերազմի կուսակցություններ» որակեց նրանց, ովքեր հակառակն են մտածում։ Նախարարը նշեց, որ իրենց իշխանությունը բազմաթիվ փոփոխություններ է կատարել բանակը պրոֆեսիոնալ դարձնելու համար։

«Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվել պայմանագրային զինծառայողների վարձատրությանը և սոցիալական ապահովությանը։ Անդրադառնամ նաև զորակոչի և զորահավաքային ռեսուրսի կառավարման ուղղությամբ կատարված փոփոխություններին. 2022 թվականի համեմատ՝ 2025-ին զորակոչված զինծառայողների թիվն ավելացել է 25,3%-ով։ Սա մեր կատարած փոփոխությունների և հետևողական աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա։

Պապիկյանը կրկին մատնանշեց, որ հենց կատարված բարեփոխումների արդյունքում է պարտադիր ժամկետային ծառայությունը 2 տարուց դարձել 1,5 տարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930