Քարոզարշավի ընթացքում կերևա՝ որ ուժին կաջակցենք, քվե կտանք ընդդիմադիր ուժերին․ Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Պատասխանելով հարցին, թե չմասնակցելով ընտրություններին՝ ընդդիմադիր թ՞ր ուժերին կսատարի ՀՀԿ-ն ընտրություններում, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ընթացքում կերևա, բայց ինչպես ասել է՝ ՀՀԿ-ականները, կուսակցության համակիրները գրեթե բոլորը բացառապես գնալու են ընտրությունների և քվե են տալու ընդդիմադիր ուժերին։

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, թե ՀՀԿ-ն իր ձայնը կտա կա՛մ ՄԻՊ Արման Թաթոյանին, կա՛մ էլ Կարեն Կարապետյանի որդու՝ Նարեկ Կարապետյանի ուժին՝ «Ուժեղ Հայաստանին», Սերժ Սարգսյանն ասաց.

«Դե, ինչպես միշտ, իշխանության ներկայացուցիչները նման ամբողջական պատկերացում ունեն. այդ ձայներն իմ գրպանում չեն, որ հանեմ՝ տամ մեկին։ Քարոզարշավի ընթացքում կկողմնորոշվեն, եթե լրացուցիչ հայտարարության անհրաժեշտություն լինի, ես նման հայտարարություն կանեմ, բայց չեմ կարծում, որ նման անհրաժեշտություն կլինի»։

Կարդացեք նաև

Երրորդ նախագահի կարծիքով՝ քարոզարշավի ընթացքում ընդդիմությունը միասնական կարող է չլինել, սակայն համոզմունք ունի, որ ընտրությունների արդյունքում միասնական կլինեն, նույն կետին կհարվածեն ու նույն գործողությունները կանեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930