ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերն առանցքային է. ամերիկացի նախկին հետախույզ

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի նախկին պաշտոնակատար Ռիչարդ Գրենելը հայտարարել է, որ Թուրքիան «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) համար առանցքային նշանակություն ունեցող երկիր է, և նրա հնարավոր դուրս գալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ դաշինքի համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գրենելի խոսքով՝ 1952-ից ի վեր ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան կարևոր դեր ունի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգության համակարգում։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի դուրս գալու դեպքում կարող է խախտվել ուժերի հավասարակշռությունը և վտանգվել դաշինքի կայունությունը։ Նախկին հեախույզը նաև նշել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքն ու ռազմական կարողությունները էական նշանակություն ունեն հատկապես սևծովյան, միջերկրածովյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում։

Միևնույն ժամանակ, նա կոչ է արել «ՆԱՏՕ»-ի անդամ երկրներին ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում դաշինքի կայունությունը կարող է վտանգվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930